News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կորեայի հանրապետությունը քայլեր կձեռնարկի, որոնք ուղղված են իր տարածքում GPS արբանյակային նավիգացիայի ազդանշանը խլացնելու՝ ԿԺԴՀ փորձերին դիմակայելուն: Այս մասին հայտնել է հարավկորեական կառավարության ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, կառավարությունը հաստատել է միջոցառումների փաթեթը, որոնք նախատեսում են տեխնոլոգիանների մշակում, որոնք թույլ են տալիս հաջողությամբ պայքարել նման հյուսիսկորեական սադրանքների դեմ: Ընդ որում նա չի ճշգրտել, թե հատկապես ինչ քայլեր են ձեռնարկվելու՝ նշելով, որ Փհենյանում չպետք է իմանան այդ մասին:

2010-2012թթ. ԿԺԴՀ-ն բազմիցս  գլոբալ նավիգացիայի արբանյակային ազդանշանը խլացնելու փորձեր է կատարել այն տարածքներում, որոնք մոտ են միջկորեական սահմանին: Այս տարի Փհենյանը նորից վերադարձել է այդ պրակտիկային, որը նաեւ խափանումներ է առաջացնում բջջային կապում ու ավտոմոբիլային նավիգացիոն սարքերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ