News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Armtimes.com-ի զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Պարոն Գասպարի, Ձեզ էլ էին չէ՞բերման ենթարկել վերջին օրերին:

Այո, երեկ:

Այն ուղեկցվե՞ց բռնությամբ:

Ուրեմն ինձ Խորենացիում բռնեցին, ոստիկանական մեքենա կար, տարան շպրտեցին ինձ էնտեղ, եկավ Երանոսյանը, փորձեց ինձ սադրել՝ բա էնտեղ լավ ես գոռգոռում, ասա տեսնեմ ինչ ես ասում: Ես իրեն իհարկե արժանի չհամարեցի պատասխանեմ: Ինձ գցել էին ոստիկանական մեքենայի մեջ՝ մոտ 40-50 սմ-անոց մի խուց, դրա հատակին նստած, իսկ ոտքերս դուրսն էր, եթե չեմ սխալվում՝ Երանոսյանն էր, ասաց, որ ոտքերս շրջեն դեպի առաստաղ, ու իմ վնասված ողնաշարով, ինձ երկու տակ արած, փակեցին էդ խցի մեջ: Տեւական ժամանակ ինձ պահեցին այդ վիճակում: Հետո արդեն բաժնում ինձ ստիպում էին, որ իմ ոտքով գնամ, ինձ ասեցին բավական է կապիկություն անես, մեկ է՝ կլաուզնիկ ես: Հետո տարան բաժին, կողքը զուգարան կար, գնում էին լվացվելու, գալիս ձեռքներն իմ վրա թափ տալիս:

Ոստիկանության ներքին զորքե՞ր էին տարել:

Չէ, ինձ Կենտրոնի բաժին էին տարել, մոտ 4 ժամ պահեցին, հետո առաջարկեցին լքել ոստիկանության տարածքը, ես բնականաբար չգնացի, ասեցի ոնց բերել եք, նենց էլ տարեք: Իրենք տարան ոստիկանության շենքի հետնամասում գտնվող աղբանոցը, դրեցին էդ աղբանոցում: Այլ մարդկանց նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություններ էին կատարում, չէի տեսնում, բայց լսում էի, որ հատկապես տարեց մարդկանց ահաբեկում էին, թե ի՞նչ է, եկել եք ահաբեկիչների՞ն ես սատարում: Ինձ  թվաց, որ այդ զրույցների ընթացքում մի տարեց մարդու ապտակեցին, բայց դե ինչպես գիտեք էդ մարդիկ սովորաբար չեն արտահայտվում:

Տեղյակ եք երեւի, որ երեկ բերման էին ենթարկել հայտնի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին, ինչը կանադական մամուլում սկանդալի է վերածվել, ըստ Ձեզ չե՞ն ճանաչել վերջինիս, թե՞ հրաման էին ստացել, պետք է կատարեին:

Ամեն անարխիայի մեջ էլ կա մի տրամաբանություն, մենք եւ նրանք, ես կասեի՝ մենք-ը Արսինե Խանջյանն է, իսկ իրան բերման ենթարկողը ոստիկան Մագան է: Սա է մեր սահմանը:

Մեր ազատամարտիկները՝ Սասնա Ծռերը Մոնթեի շառավիղներն են, Մոնթեի բարոյականության կրողն են, որ պատանդներից մեկի բաց են թողնում, որովհետեւ ալերգիա ունի, մյուսին բաց են թողնում, որովհետեւ նշանդրեքն է: Իսկ իրավապահները տասնապատիկ անգամ ստոր ու անմարդկային վերաբերմունք էին դրսեւորում, սակայն մեր տղաներն իրենց մարդկային դրսեւորմամբ ցույց են տվել, որ Մոնթեի շարունակությունն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ