News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հետախուզությունը պատրաստ չէ ասել, թե ովքեր են կազմակերպել դեմոկրատական կուսակցության ղեկավարության սերվերները «կոտրելը»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը, ելույթ ունենալով անվտանգության հարցերով Aspen Security Forum խորհրդակցության ժամանակ Լոնդոնում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Նա նշել է «ավանդական կասկածյալների առկայությունը», որոնք հավանաբար պատասխանատու են կիբերհարձակման համար, սակայն ենթադրել է, որ դրա հետեւում ավելի շուտ պետություն է, քան հաքերների անկախ խումբ: «Մենք բավարար տեղեկություններ չունենք դրդապատճառների մասին խոսելու համար,- ասել է Քլեփերը, - Արդյոք դա արվել է խնդրահարույց իրավիճակ ստեղծելու նպատակով, թե ընտրությունների ընթացքի վրա ազդելու համար: Այս եզրակացությունը լուրջ հիմքեր է պահանջում»:

Կիբերանվտանգության ոլորտի փորձագետները ու ամերիկացի պաշտոնատար անձինք երկուշաբթի նշել են, որ կան ապացույցներ, որ Ռուսաստանը մասնակից է Դեմոկրատական կուսակցության անդամների էլեկտրոնային նամակագրությունից տեղեկությունների արտահոսքին, որի նպատակն է ազդել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ընթացքին:

Հիշեցնենք, որ WikiLeaks կայքը հրապարակել է հաքերական հարձակման արդյունքում ձեռքբերված տեղեկությունը Ազգային Դեմոկրատական համագումարի նախօրեին: Արտահոսած էլեկտրոնային նամակներից երեւում է, որ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն նախընտրել է Հիլարի Քլինթոնի, այլ ոչ թե նրա մրցակից Բերնի Սանդերսի թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ