News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվան դիտարկում է ԱՄՆ քաղաքականությանը, այդ թվում գալիք նախագահական ընտրություններին միջամտելու փորձերը որպես ռեվանշ այն բանի համար, ինչը Կրեմլում համարում են Ռուսաստանի ընտրություններին միջամտելու՝ ԱՄՆ-ի մտադրություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը: Ընդ որում նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «պարանոիկ» է անվանել , գրում է Wall Street Journal–ը:

«Նրանք ԱՄՆ-ի դավադրությունն ենք նկատում ամեն թփի հետեւում, եւ մեզ շատ ավելի մեծ ուժեղ ներգործություն են վերագրում, բայց այդպիսին է նրանց ուղեղի կառուցվածքը»,- նշել է Քլեփերը: Նրա խոսքով , Ռուսաստանում համարում են, որ ԱՄՆ-ն ուզում է ազդել Ռուսաստանում քաղաքական իրադարձությունների վրա:«Դրա համար էլ նրանք ուզում են վրեժխնդիր լինել ու մեզ հետ վարվել այնպես , ինչպես իրենց կարծիքով մենք ենք նրանց հետ վարվում»,- ասել է ԱՄՆ հետաախուզության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ