News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Fitch վարկանիշային գործակալությունը Հայաստանի մակրոտնտեսական կայունությունը գնահատում է որպես ոչ վատ։ Այս մասին հուլիսի 29-ին լրագրողներին ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ մեկնաբանելով Fitch–ի վարկանիշում Հայաստանի ցուցանիշի թարմացումը («B+» կայուն կանխատեսմամբ, երկարաժամկետ վարկանիշի գնահատականը արտարժույթով եւ ազգային արժույթով)։

«B+» վարկանիշը բխում է Հայաստանում հարաբերականորեն բարենպաստ բիզնես միջավայրից, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ հարաբերականորեն բարձր մակարդակից, ԱՄՀ–ի հետ Extended Arrangement ծրագրից եւ պետական պարտքի ցածր դրույքներից։ Բացասաբար է ազդում բարձր արտաքին պարտքը, ինչպես նաեւ դրա բարձր տեսակարար կշիռը արտարժույթով։ Խանգարում են նաեւ բանկային սեկտորի բարձր դոլարացումն ու որոշ հարեւան երկրների հետ խնդիրները։

Fitch–ը նշում է, որ Հայաստանում տնտեսական աճն ավելի բարձր է եղել, քան նրանք ակնկալում էին։ «Գործակալությունը մակրոտնտեսական կայունությունը գնահատում է ոչ վատ, այդ պատճառով կանխատեսումը կայուն է»,– ասել է Երիցյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական աճը 2016-ի առաջին եռամսյակում կազմել է 4.4 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ