Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալված դատավորների ու դատախազների հետ կապված Անկարայի դատախազությունը նոր պահանջ է ներկայացրել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազությունը հեղաշրջման փորձի հետ կապված հետաքննության շրջանակներում ձերբակալված 3 հազար 49 դատավորների ու դատախազների գույքը խլելու պահանջ է ներկայացրել դատարանին։