News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որտեղ պահանջում են անհապաղ կարճել Լեւոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը եւ ազատ արձակել նրան, ինչպես նաեւ պատժել լրագրող Գեւորգ Թոսունյանի նկատմամբ բռնություն կատարած ոստիկաններին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«2016 թվականի հուլիսի 27-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել Երեւանի Խորենացի փողոցում կայացած հանրահավաքի մասնակիցներից Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, եւ նա ձերբակալվել է։ Լեւոն Բարսեղյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։ Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները միշտ էլ ընդդիմադիր շարժումների ու իրենց քննադատների հետ փոխհարաբերություններում նախընտրել են ընդդիմադիրների նկատմամբ ուժի կիրառումը, հալածանքներն ու շինծու քրեական հետապնդումները։ Այս կերպ նրանք փորձել են լռեցնել իրենց ուղղված կամայական քննադատություն ու իրենց համար անցանկալի քաղաքական զարգացում։

Մենք՝ ներքոստորագրյալներս, համոզված ենք, որ Լեւոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, իսկ իբրև սառը զենք որակված դանակի առկայության փաստը՝ ընդամենը նրա ակտիվ հասարակական գործունեության, ինչպես նաև Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակցելու, իսկ վերջին օրը նաև այն վարելու համար Լևոն Բարսեղյանին «պատժելու» պատրվակ է։ Փաստորեն, մեր գործընկերը իրավապահ մարմինների կամայական գործողությունների թիրախավորված զոհ է դարձել քաղաքացիական դիրքորոշման համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք.

- իրավապահ մարմիններից՝ անհապաղ կարճել հարուցված քրեական գործը եւ ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին,

- Իրականացնել օբյեկտիվ քննություն եւ պատժել լրագրող Գեւորգ Թոսունյանի նկատմամբ բռնություն կատարած ոստիկաններին:

Դիմում ենք նաեւ ՀՀ իշխանություններին, որոնք տարբեր ամբիոններից խոսում են Հայաստանում ժողովրդավարական արժենքերի եւ խոսքի ազատության մասին, կոչ անելով նրանց անհապաղ ձեռնարկել քայլեր, որպեսզի չխոչընդոտվեն մամուլի ներկայացուցիչների աշխատանքերը:

«Լրագրողների միավորում»,

«Մեդիա և իրավունք»

«Ազատ լրագրողների ասոցիացիա»

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ