News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հիզմեթ Ֆեթուլլահ Գյուլեն շարժման գաղափարախոսը, որին Թուրքիայի իշխանությունները  մեղադրում են պետական  հեղաշրջման փորձի մեջ, չի մտահոգվում ԱՄՆ–ից արտահանձնման կապակցությամբ։ Այս մասին նա ասել է Corriere della Sera–ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ մինչեւ հիմա ամերիկյան իշխանությունները չեն հաստատել, որ Թուրքիայի կառավարությունից արտահանձնման մասին պաշտոնական դիմում են ստացել։ «ԱՄՆ–ը հստակ հասկացնել է տվել, որ հավատարիմ է մնալու իրավական պետության օրենքներին։ Ես չեմ վախենում եւ կհամագործակցեմ ԱՄՆ իշխանությունների հետ»,– ասել է Գյուլենը։

Նա հերթական անգամ հերքել է հեղաշրջման կազմակերպման մեղադրանքները։ «Եթե նրանք, ովքեր կարդում են իմ աշխատություններն ու լսում են իմ ճառերը, եկել են պետական հեղաշրջման գաղափարին, նրանք դավաճանել են իմ քարոզած արժեքները»,– ասել է նա։

Գյուլենի խոսքով՝ Եվրոպան  կարող էր օգնել Թուրքիային շարունակել ժողովրդավարական բարեփոխումների ուղին։ «Ես միշտ պաշտպանել եմ ԵՄ–ին անդամակցելու Անկարայի քաղաքականությունը։ Կարծում եմ, որ ԵՄ անդամակցությունը միակ ուղին է Թուրքիայում ժողովրդավարական զարգացում ապահովելու համար»,– ասել է Գյուլենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ