News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը «Սասնա ծռեր» զինված խմբի տղաներին կոչ է անում բժիշկներին բաց թողնել եւ բժշկական օգնության դիմել ճիշտ ճանապարհով: Այսօր, հուլիսի 29–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով  այն մասին, որ զինված խումբը ՊՊԾ գնդում պահում է շտապօգնության բժիշկներին, նա ասաց, որ բժիշկներին պահելը ոչ թե ինչ-որ նորմի խախտում է, այլ այլանդակություն:

«Դա ոչ մի նորմայի մեջ չի տեղավորում, որովհետեւ բժիշկը քաղաքական գործիչ չէ եւ այնտեղ չի գնացել չգիտեմ ինչ նպատակի համար, նա գնացել է օգնություն ցուցաբերելու, եւ իրենց բռնել են ու չեն թողնում»,-ասաց Անդրանիկ Ոսկանյանը։

Նա ստեղծված քաղաքական իրավիճակը համեմատեց ալերգիայի հետ, նշելով, որ «դա անպայման բարի վերջ կունենա, որովհետեւ ալերգիան երկար չի կարող տեւել, որովհետեւ դա հիվանդություն չէ»։

«Ես համոզված եմ՝ ո՛չ զենք վերցնողներն են հիվանդ, ո՛չ էլ նրանք, ովքեր ուզում են հանդարտեցնել հիվանդին»,-ասաց նա:

Ըստ թոքաբանի, ալերգիան ի հայտ է գալիս, երբ կա գրգռիչ, եւ օրգանիզմը պատասխան է տալիս: «Պետք է հեռացնել այն գրգռիչները, որոնք պատճառ են ալերգիայի, իսկ պատճառները կարող են արտաքին աշխարհից գործոն լինել եւ ներսից լինել։ Պետք է աշխատեցնել չեզոքիչները եւ հակազդել հակաալերգիկ մեթոդներով»,-ասաց նա, չպատասխանելով այն հարցին, թե որոնք են այս դեպքում գրգռիչները։

Անդրանիկ Ոսկանյանը համոզված է, որ ՊՊԾ գնդում գտնվող վիրավորը պետք է տեղափոխվի համապատասխան բուժհաստատություն եւ բուժվի: «Հասել են այն Ռուբիկոնին, որտեղ հետ ճանապարհ չկա, պետք է գիտակցել եւ կանգ առնել»,-ասաց նա եւ կոչ արեց «Սասնա ծռեր» զինված խմբի տղաներին բժիշկներին բաց թողնել եւ բժշկական օգնության դիմել ճիշտ ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ