News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Խոցված ռուսական ռմբակոծիչի միջադեպից հետո Պուտինի եւ Էրդողանի միջեւ սեւ կատու անցավ։ Սակայն թվում է, թե մենք ուր որ է ականատես կլինենք պաշտոնական հաշտեցման, ինչը զարմանալի չէ, քանի որ երկու բռնապետներին էլ միավորում է նման հակաարեւմտյան տրամադրությունը։ Այս մասին գրում է Neue Zuercher Zeitung–ը։

Մոսկվայի եւ Անկարայի վեճը սարքած էր թվում, եւ չնայած երկու կողմից հնչող մարտական հռետորաբանությանը՝ կարելի էր նախապես կանխորոշել, որ ի վերջո կողմերը կոմպրոմիսի կգան։ Այդպես էլ եղավ։

«Ռուսաստանն ու Թուրքիան երբեք դաշնակիցներ չեն եղել։ 1686-1878թթ. երկրների միջեւ 9 անգամ ռազմական հակամարտություններ են ծագել, եւ ամեն անգամ եվրոպական նոր դաշնակիցներով։ Ընդ որում, ցարական Ռուսաստանին հաջողվել էր օսմաններին դուրս մղել Ուկրաինայից, Ղրիմից եւ Կովկասից։ Սակայն արդեն Ղրիմի պատերազմի ժամանակ երկու կայսրությունն էլ մոտ էին փլուզվելուն։ Ռուսաստանին անվանում էին «կավե ոտքերով անիվ», իսկ Թուրքիային՝ «Բոսֆորի հիվանդ մարդ»,– գրում է հեղինակը։

20-րդ դարի սկզբին երկու պետությունն էլ փլուզվեցին, եւ եթե Աթաթուրքը Թուրքիայից եվրոպական պետություն կառուցեց, ապա Լենինը կայսերական Ռուսաստանի փլատակների վրա կառուցեց ԽՍՀՄ–ը, իսկ նրա հաջորդ Ստալինը այն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերածեց մինչեւ ատամները զինված գերտերության։ «ԽՍՀՄ–ը Արեւմուտքին մի մարտահրավերը մյուսի հետեւից էր նետում, իսկ Թուրքիան ընդունվեց ՆԱՏՕ եւ դարձավ հակակոմունիստական վահանի մի մասը։

Այսօր երկու պետությունն էլ միանման քաղաքական գծի են հետեւում։ Այն ժամանակ, երբ Էրդողանն ուզում է քեմալականությունից անցնել իսլամիստական պետության, Պուտինը մտադիր է ամրապնդել իր ազդեցության գոտիները նախկին ԽՍՀՄ տարածքում եւ վերջ դնել արեւմտյան կողմնորոշումներին։ Ռուսաստանն իր հավակնություններն իրականացնում է այսպես կոչված հիբրիդային պատերազմի միջոցով։ Ընդ որում, Ռուսաստանը Թուրքիայի նման կարող է հույս դնել արտասահմանում 5-րդ շարասյան վրա»,– գրում է հեղինակը արտասահմանում ազգային սփյուռքի մասին։

Ռուսաստանի եւ Թուրքիայի նմանությունը դուրս է գալիս կառավարման ավտորիտար ռեժիմի սահմաններից, շարունակում է հեղինակը։ Թուրքիան Ռուսաստանի պես ոստիկանական պետություն է։ Նրանց առաջնորդները պատրաստ են զոհաբերել իրենց քաղաքացիների բարեկեցությունը եւ անվտանգությունը իշխանությունը պահելու եւ իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների համար։

«Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հակաարեւմտյան դաշինքն, ըստ էության, երկու երկրների ձախողված եվրոպականացման շարունակությունն է։ Իհարկե, Թուրքիան դեռ ՆԱՏՕ–ի անդամ է, եւ պետք է ինչ–որ լուրջ բան տեղի ունենա, որ Անկարան երես թեքի դաշինքից։ Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը տարակարծիք են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագայի հարցում։ Սակայն de facto  բռնապետները կարող են ռազմա–քաղաքական միության միջոցով իրենց վերահսկողության տակ վերցնել Սեւ ծովը եւ դառնալ սպառնալիք Եվրոպայի համար»,– եզրափակում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ