News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփի կնոջ շուրջ նոր սկանդալ է հասունանում: Մելանիա Թրամփին կասկածում են իր կենսագրությունը կեղծելու մեջ: Սլովենուհի նախկին մոդելի անձնական կայքում ասված էր, որ ԱՄՆ գալուց որոշ ժամանակ առաջ նա իր հայրենիքում ավարտել էր Դիզայնի ու ճարտարապետության համալսարանը:

Սաակայն ըստ ամերիկյան լրատվամիջոցների կատարած հետաքննության, Մելանիան ընդհատել է ուսումը հանուն ֆոտոմոդելի կարիերայի: Այդ տեղեկությունների հրապարակումից հետո ԱՄՆ պոտենցիալ առաջին տիկնոջ էջը անհետացել է: Ինքը Թրամփը Twitter–ում գրել է, որ 2012-ին ստեղծված կայքը արդեն արդիական չէ, դրա համար էլ այն փակում են, հայտնում է DW–ն:

Նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի թիմը արդեն վաղուց է ջանքեր գործադրում որպեսզի Մելանիային որպես ինքնուրույն խաղացող ներկայացնի: Մասնավորապես շեշտվում է, որ նա իբրեւ հինգ լեզուների է տիրապետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ