News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի փաստաբանը պահանջում է 2 օր առաջ վիրահատված, շնչառական ապարատները անջատած և ծանր վիճակում գտնվող իր պաշտպանյալին ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց ՔԿՀ-ից տեղափոխել մեկ այլ քաղաքային հիվանդանոց և ապահովվել մարդկային պայմաններում ապաքինումը:

Ինեսսա Պետրոսյանի դիմումի մեջ մասնավորապես ասվում է. «27.07.2016 թ.-ին կեսգիշերին ՊՊԾ գնդի տարածքում իմ պաշտպանյալ Արամ Մանուկյանը ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածք: Նույն օրը  ժ. 01:00-ի սահմաններում իմ պաշտպանյալը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և կատարվել է վիրահատություն: Վիրահատությունից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և «Էրեբունի»  ԲԿ-ի Ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը հայտնել է, որ իմ պաշտպանյալի վիճակը գնահատվում է ծանր և վերջինս գտնվում է արհեստական շնչառության պայմաններում:

Նույն օրը Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Վիրահատությունից մեկ օր չանցած իմ պաշտպանյալ Արամ Մանուկյանը, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր՝ պատգարակով տեղափոխվել է ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ:

28.07.2016 թ. այցելել եմ ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց տեսակցելու իմ պաշտպանյալին: Աշխատակիցները ինձ ուղեկցեցին իմ պաշտպանյալի այսպես կոչված ՙհիվանդասենյակ՚, որը որևէ կապ չի կարող ունենալ հիվանդասենյակի հետ, քանի որ  այդ սենյակում չկար  ոչ մի պայման  հիվանդի բուժօգնությունը իրականացնելու համար: Նախ այդ սենյակում ի սպառ բացայակում են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, պատերը ամբողջությամբ բորբոսնած են: Սենյակում իմ պաշտպանյալը միայնակ անօգնական պառկած էր և որևէ բուժաշխատող առկա չէր: Սենյակի հակահիգիենիկ, անմխիթար  վիճակը այն աստիճան ծայրահեղ վատ էր, որ իմ պաշտպանյալը կարող է անգամ արյան վարակ ստանալ: 

Նոր վիրահատված և  ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովված չէր ոչ միայն տարրական հիվանդասենյակի պայմանները, այլ նաև սնունդը, քանի որ իմ պաշտպանյալի մոտ դրել էին  ընդամենը մեկ կտոր սև հաց, պանիր և կարագ, այն դեպքում, երբ հետվիրահատական շրջանում իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ապահովվել հատուկ սննդակարգով:

Նշեմ նաև, որ իմ տեսակցության ժամանակ  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ևս ներկա են եղել և արձանագրել տիրող ծայաստիճան անմարդկային և նվաստացուցիչ պայմանները: Մի խոսքով Արամ Մանուկյանը պահվում է անտանելի պայմաններում:

ՄԻԵԿ 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Հետվիրահատական շրջանում  գտնվող իմ պաշտպանյալը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր ավելի քան երկու  օր պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում և գտնվում է անօգնական վիճակում:

Պետությունը պոզիտիվ պարտականություն ունի  հետվիրահատական շրջանում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովվել համապատասխան պայմաններ և նրան ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից տեղափոխել «Էրեբունի»  ԲԿ-ը կամ որևէ այլ քաղաքային հիվանդանոց կամ ապահովել հիվանդանոցային այնպիսի պայմաններով, որն ընդունելի կլինի, այլ ոչ՝ անմարդկային և նվաստացուցիչ: 

Ելնելով նշված փաստերից և ղեկավարվելով ՄԻԵԿ 3-րդ հոդվածով խնդրում եմ 2 օր առաջ վիրահատված, շնչառական ապարատները անջատած և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալ Արամ Պավելի Մանուկյանին  ՙԴատապարտյալների՚ հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից՝ նվաստացուցիչ և անմարդկային պայմաններից,  տեղափոխել մեկ այլ քաղաքային հիվանդանոց և ապահովվել մարդկային պայմաններում ապաքինումը»:

Փաստաբանը դիմումն ուղարկել է Արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին ԱՆ քրեակատարողական ծառայության պետին, ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ