News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը 16 ժամ որեւէ կարգավիճակ չունենալով եղել է անազատության մեջ: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը:

Նրա խոսքով, Լեւոն Բարսեղյանին բերման են ենթարկել հուլիսի 27-ի գիշերը ժամը 2.30-ին: Հետո առավոտյան տեղափոխել են Գյումրիի ոստիկանության «Կումայրի» բաժին:

«Ամենազավեշտալին այն է, որ մարդուն պահում են անազատության մեջ, բայց նրան հանձնում են ծանուոցագիր հարցաքննության ներկայանալու համար: Երբ մարդը ասում է՝ ծանուցագիրը ստորագրեցի, ստացա, ազա՞տ եմ, պատասխանում են՝ ոչ, մենք ձեզ կուղեկցենք: Գյումրիից նորից բերում են ոստիկանության Շենգավիթի բաժին: Տեղ են հասնում 16.10-ին, ունենում են մոտ 40 րոպե ժամանակ մինչ հարցաքննություն սկսելը:

Լեւոն Բարսեղյանն ասում է՝ ես ազատ մարդ եմ, ձերբակալված չեմ, բայց նրան թույլ չեն տալիս հեռանալ: Ոստիկանության Շենգավիթի բաժնում նա փորձ է արել դեպի դուռը շարժվել, ապացուցելու համար, որ իր ազատ տեղաշարժը սահմանափակում են:

Այսօր երեկոյան ժամը 02.15 րոպեին նրա ձերբակալման 72 ժամը լրանում է, նրան կամ պետք է ազատ արձակեն, կամ կալանավորեն»,-նշեց Իսկանդարյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ Լեւոն Բարսեղյանի մոտ դանակ է հայտնաբերվել, նա նշեց, որ Լեւոն Բարսեղյանը հայտարարել է, որ նախորդ տարի Բաղրամյանի դեպքերի ժամանակ իրեն ոստիկանության Նորք Մարաշի բաժին են տարել, դանակը հետն է եղել, վտանգ չեն տեսել, վերադարձրել են ու ազատ արձակել:

«Լեւոն Բարսեղյանը 16 ժամ որեւէ կարգավիճակ չի ունեցել, բայց եղել է անազատության մեջ: Այդ ամենը թաքցնելու համար պիտի ասեն, որ ազատ են արձակել, նա գնացել հանգստացել է ու եկել հարցաքննության: Բարսեղյանը պաշտոնապես հայտարարում է, որ ոչ ոք իրեն ազատ չի արձակել: Եթե ոչ, թող սուտ մատնության համար գործ հարուցեն»,-ասաց Իսկանդարյանը:

Նշենք, որ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի մոտ խուզարկությամբ դանակ է հայտնաբերվել: Նրա դեմ քրգործ է հարուցվել Քրօրի 235 4-րդ մասով (ապօրինի կերպով սառը զենք կրելը): Լեւոն Բարսեղյանը ձերբակալվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ