News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հարավչինական ծովում երկնագույն խորշի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ստորջրյա քարանձավը ամենախորն է Երկրի վրա, հայտնում է Live Science–ը:

Չինացի գիտնականները վստահեցնում են, որ Վիշապի խորշը ( Լունդուն) ունի 300 մետր խորություն: Այն գտնվում է Յունլե մարջանի խութից ոչ հեռու, Պարասելյան կղզիների մոտ:

Ավելի վաղ ամենախորն էր համարվում Բահամյան կղզիների Երկնագույն խորշը (202 մետր): Այդուհանդերձ չինական հայտնագործությունը դեռ պետք է հաստատվի միջազգային փորձագետների կողմից:

Չին գիտնականները հետազոտել են երկնագույն խորշը ստորջրյա ռոբոտի ու խորության հաղորդիչների օգնությամբ: Խորշի վերեւի մասերում հայտնաբերվել է ավելի քան 20 տեսակի ծովային կենդանի, բայց ավելի քան 100 մետր խորության վրա, որտեղ գրեթե թթվածին չկա, անհետանում է նաեւ կյանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ