News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարզաբանում է հրապարակել «Դատապարտյալների հիվանդանոց»-ում տիրող վիճակի վերաբերյալ, որի մասին ահազանգում են փաստաբանները:

«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ վիճակի մասին տարաբնույթ մեկնաբանություններին ի պատասխան` Քրեակատարողական վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս/թ ապրիլի 19-ին «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ կնքնված պայմանագրի շրջանակներում ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակաբար իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված նախորդ տարիների համեմատ աննախադեպ աշխատանքներ: (Ի դեպ այս ուղղությամբ կատարված աշխատանքները պարբերաբար լուսաբանվել են Քրեակատարողական ծառայության www.ced.am պաշտոնական կայքէջում) Մասնավորապես, հուլիսի 7-ին և 26-ին, սահմանված չափորոշիչներին համապատասխան, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կատարվել են ախտահանման և մակաբույծների ոչնչացմանն ուղղված աշխատանքներ: Հավելենք, որ ՔԿ հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքներ կրում են շարունակական բնույթ, և այսուհետ ևս դրանք կկատարվեն յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը»,- ասվում է պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ կալանավորված` «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Աշոտ Պետրոսյանի եւ Հովհաննես Հարությունյանի փաստաբաններն ահազանգում են, որ իրենց պաշտպանյալների հիվանդասենյակներում պահպանված չեն սանիտարահիգիենիկ պայմանները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ