News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2016թ. առաջին  կիսամյակում մահացության ամենաշատ դեպքերը արձանագրվել են Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում:  Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան` նշելով, որ բնական նվազման իրավիճակ է արձանագրվել նաեւ Տավուշի մարզում` 0.6 պրոմիլ:

Նա նշեց, որ Հայաստանում կենսունակության գործակիցը 2016թ. առաջին  կիսամյակին եղել 128. 9 տոկոս: Մահացության եւ ծնելիության ցուցանիշների հաշվին բնակչության մշտական թվաքանակն ավելացել է 4133-ով: 2015թ. համեմատությամբ  այս  ցուցանիշն աճել է 3.7 տոկոսով: Հայաստանի մշտական բնաչության բնաքանակի ցուցանիշը 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2.995100 մարդ:  Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ նվազել է 0.3 տոկոսով

«Մահացության բացարձակ ցուցանիշում ունենք նվազում, նվազումներ են արձանագրվել նաեւ մահացության պատճառական կառուցվածքներում:  Մահացության հիմնական պատճառներն են  արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 47.1 տոկոս,  նորագոյացությունները` 21.1 տոկոս, շնչառական օրգանների մահացություններից մահացության դեպքերը կազմել են  7.1 տոկոս, մարսողական օրգանների մահացություններից մահվան դեպքերը` 6.3 տոկոս եւ շուրջ 1 տոկոսի  սահմաններում է վարակիչ հիվանդություններից մահվան դեպքերը, 4.4 տոկոսն էլ դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից մահվան դեպքերը:

Այս ցուցանիշը 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ 0.2 տոկոսով գերազանցում է»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ