News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թաիլանդի հյուսիսում քաղաքապետը լրագրողին ստիպել է մերկանալ։ Asian Correspondent–ի փոխանցմամբ՝ 51-ամյա Փրեմսաք Փիայուրան 5 լրագրողի փակել է գրասենյակում եւ նրանցից մեկին ստիպել է հանվել։ Նման տարօրինակ վարքը քաղաքապետը բացատրել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ իր զայրույթով, քանի որ լրագրողները գրել էին, որ ինքը նշանվել է 16-ամյա դպրոցականի հետ։ Իսկ եթե այդ մեղադրանքը հաստատվի, քաղաքապետը կարող է զրկվել պաշտոնից։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Փրեմսաքը կտրականապես հերքում է նշանադրության մասին լուրերը։

Նրա խոսքով՝ ինքն օգնել է ընտանիքին, սակայն ոչ մի նշանադրության մասին խոսք լինել չի կարող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ