News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփեցին 2015-2016 թ.թ. համագործակցության արդյունքները: Նշված ժամանակահատվածում Beeline-ի հովանավորության շնորհիվ հիմնադրամը կազմակերպել է բազմաթիվ համերգներ եւ վարպետության դասեր Հայաստանի քաղաքներում, ինչպես նաեւ համերգային շրջագայություններ դեպի Ռուսաստան, Գերմանիա եւ Իսպանիա: Տարին նշանավորվեց Լիբանանում անցկացվող միջազգային փառատոնին հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացող երիտասարդների մասնակցությամբ, որտեղ մասնակիցների համար անց են կացվել վարպետության դասեր համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ:

Հիմնադրամի գործունեության առաջնահերթ ուղղություններից են հանդիսանում Խաչատուրյանի անվան եռյակի վարպետության դասերն ու համերգները Հայաստանի քաղաքներում: Եռյակի երաժիշտները «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ են։

«Beeline-ն իր սոցիալական ծրագրերում մեծ ուշադրություն է հատկացնում երիտասարդությանը, մասնավորապես երիտասարդ տաղանդներին, ովքեր կկարողանան ըստ արժանվույն շարունակել հայկական դասական երաժշտության գեղեցիկ ավանդույթները: Հիմնադրամի հետ համագործակցությունն աճող սերնդի համար իրականացվող ներդրումների երկարաժամկետ ծրագիր է, եւ մենք հպարտությամբ կիսվում ենք կատարված աշխատանքի արդյունքներով: Ուրախ ենք, որ այս համատեղ աշխատանքն օգնում է դարձնել կյանքն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիմնադրամի գործունեության շնորհիվ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Վանաձորում բացվել է երաժշտական դասարան երեխաների համար, որտեղ իր վարպետության դասերով պարբերաբար այցելում է եռյակի ջութակահար Կարեն Քոչարյանը: Բացի այդ, ներկայումս ձայնագրվում է հայկական դասական երաժշտության գլուխգործոցների ձայնասկավառակ:  

Մեկնաբանելով համագործակցության արդյունքները` եռյակի դաշնակահար Արմինե Գրիգորյանը նշեց. «Չնայած բարդ տարվան եւ երկրում ու աշխարհում տիրող տնտեսական իրավիճակին, Beeline-ի աջակցության շնորհիվ մեզ հաջողվեց շարունակել եւ իրագործել նախատեսված բոլոր ծրագրերը, ինչը հնարավորություն է տալիս ապագային նայել լավատեսորեն: Կարեւորն այն է, որ մեզ մոտ կամաց-կամաց ստացվում է կառուցել այն, ինչի համար ստեղծվել է հիմնադրամը, այն է` նպատակային կերպով աջակցել տաղանդավոր երեխաներին, ովքեր մեզ ուրախացնում են իրենց ձեռքբերումներով, կատարելագործվելու եւ երաժշտության աշխարհն ըմբռնելու մեծ ցանկությամբ»:

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են համերգներ Հայաստանում  եւ արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետեւյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ: 

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական եւ բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ.-ից  ի վեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ