News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՊՊԾ գունդը գրոհած Սասնա ծռեր խմբի անդամներից Արամ Հակոբյանն ինքնակամ չի հանձնվել, 7 հոգով հարձակվել են նրա վրա ու ծեծել, երբ տեղափոխում էր վիրավորներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը:

Նրա խոսքով, այսօր ինքն առանձնազրույց է ունեցել Երևան քաղաքի ՁՊՎ-ում գտնվող Արամ Հակոբյանի հետ, որտեղ վերջինս հերքել է ոստիկանության տարածած տեղեկությունը, թե ինքն ինքնակամ հանձնվել է իրավապահներին։

«Նա մարմնական վնասվածքներ ուներ ու շատ դժվարությամբ էր շարժվում: Արամ Հակոբյանն առանձնազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ երբ Պավլիկ Մանուկյանին և իր որդուն վիրավորել էին, ինքը պատգարակով գնացել էր և վիրավորներին տեղափոխում էր ՊՊԾ տարածքից դուրս, որպեսզի նրանց տեղափոխեն հիվանդանոց: Այդ ընթացքում ինքն անզեն է եղել: Տեղափոխելու ընթացքում 7 ոստիկաններ հարձակվել են իր վրա, ՊՊԾ-ի տարածքում 7 հոգով ծեծել են: Ապա նրան նստեցրել են ավտոմեքենան, Խորենացու փողոցից մինչև Նալբանդյան՝ ԱԱԾ շենքի երրորդ հարկ բարձրացնելն իրեն ծեծել են»,-ասաց իրավապաշտպանը:

Հասմիկ Սահակյանի խոսքով, Արամ Հակոբյանը հայտարարել է, որ իրենք քրեական հանցագործներ չեն. «Ինչպես հայտարարում են՝ դա մեր ազգի համար է, մեր ապահովության համար է ու ցանկանում էր նշել, որ ինքնակամ չի հանձնվել, այլ 7 հոգով հարձակվել են, ծեծել այն աստիճանի, որ գլխին են հարվածել, մեջքին, այն դեպքում երբ ողնաշարի խնդիր ուներ: Հնարավոր է, որ կողոսկրի կոտրվածք ունենա կամ ինչ-որ խնդիրներ, ցանկալի է բժիշկ հրավիրեն»:

ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանն էլ հավելեց, որ մինչեւ իրենց դուրս գալը, փաստաբան եւ դատաբժիշկ պետք է գար, դատաբժշկական փորձաքննություն պիտի իրականացվեր: «Նա հրաժարվում էր բժշկի ծառայությունից, բայց իրականում նա շարժվելու խնդիր ուներ, օգնել եմ, որ ոտքի կանգնի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ