News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանական KfW բանկը հետաքրքրված է Կապսի ջրամբարի շինարարությամբ: Այս մասին նշվել է հուլիսի 28-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեում KfW բանկի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման հիմնական նպատակը Բանկի Հարավային Կովկասի նորանշանակ տարածքային տնօրեն պարոն Քլաուս Վայգելի ներկայացումն էր, ով այդ պաշտոնում փոխարինելու է Լարս Օերմաննին:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՋՏՊԿ նախագահ Արամ Հարութունյանը հաջողություն մաղթեց պարոն Վայգելին՝ հույս հայտնելով, որ Բանկի հետ համագործակցությունը այսուհետ եւս կլինի շարունակական եւ արդյունավետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը: KfW բանկի Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն տիկին Եվա Վիտտը տեղեկացրեց, որ այցի ընթացքում քննարկվել են Կապսի ջրամբարի վերականգնման հետ կապված հարցեր:

Ա. Հարությունյանը նշեց, որ ջրամբարաշինությունը գտնվում է Կոմիտեի առաջնահերթությունների ցանկում, իսկ Կապսի ջրամբարի վերականգնումը թույլ կտա ոռոգման ջրով ապահովել ոչ միայն Շիրակի եւ Արմավիրի մարզերի հողերը, այլեւ՝ հետագայում նաեւ Արարատյան դաշտավայրը:

Կողմերը քննարկեցին նաեւ KfW բանկի կողմից ֆինանսավորող ծրագրերի շարունակականության ապահովման մեխանիզմները եւ գոհունակություն հայտնեցին իրականացված ծրագրերի արդյունքների վերաբերյալ:

Նշենք, որ «Կապսի ջրամբարի վերականգնման մանրամասն նախագծի եւ մրցութային փաստաթղթերի պատրաստում, շինարարության վերահսկողություն» մրցութային փաթեթը ընթացքի մեջ է: Մրցութային փաթեթի հաստատումից հետո նախատեսվում է մանրամասն նախագիծն ավարտել 2016թ. երկրորդ կիսամյակում, որից հետո կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը: Ջրամբարի պատվարային հանգույցն առաջին փուլում նախատեսվում է կառուցել 25 մլն խմ ծավալի համար: Նշված պատվարը կկառուցվի այնպես, որ հետագայում հնարավոր լինի այն բարձրացնել` հասցնելով ջրամբարի ծավալը 60 մլն խմ:

Շինարարական աշխատանքների ընդհանուր տեւողությունը կկազմի շուրջ 5 տարի եւ այն թույլ կտա ընդգրկել ավելի քան 5 հազար հա նոր ոռոգելի տարածքներ, ինչպես նաեւ բարելավել ներկայումս ոռոգվող տարածքների ջրապահովությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ