News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին Հայաստանի ՁՊՎ-ներ բոլոր բերման ենթարկվածներն անխտիր ունեցել են մարմնական վնասվածքներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը:

Նրա խոսքով, հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, երբ սկսեցին ձերբակալությունները, դիտորդական խմբում շտաբ է ձեւավորվել, այցելություններ է կատարում բոլոր ՁՊՎ-ներ, այդ թվում մարզային: «Ահազանգեր ունեինք, որ անհետ կորածներ կան, հարազատները տեղեկություն չունեին: Հայտնաբերեցինք, որ մարզային ՁՊՎ-ներում են պահում, հիմնավորելով, որ Երեւանում տեղ չկա: Հուլիսի 20-21-ին ձերբակալվեց 136 անձ, որից կալանավորվեցին միայն 6-ը: Ամենացավալին այն է, որ կարող են բերման ենթարկել հարյուր մարդու, որից կալանավորվում է միայն 3-4 հոգի: Սա մի գործողություն է, որ ոստիկանությունը մարդկանց վախեցնելու նպատակ ունի: Երբ 95 տոկոսին ազատ են արձակում, մտորելու տեղիք է տալիս, որ դրանց մի մասն առնվազն անհիմն են բերման ենթարկել: Ում հետ խումբը հանդիպել է, բոլորի մոտ անխտիր եղել է մարմնական վնասվածք: ՁՊՎ-ում կա վերահսկողություն, այնտեղ ամեն ինչ գրանցվում է, իսկ ոստիկանական բաժանմունքներում այլ կերպ են աշխատում»,-ասաց նա:

Իրավապաշտպանը նշեց, որ Դիտորդական խմբի 10 տարվա փորձը ցույց է տվել, որ եթե ոստիկանությունն ասում է, որ բերման ենթարկելիս դիմադրություն են ցույց տվել, այդ ժամանակ են մարմնական վնասվածքներ ստացել, ապա պետք է փաստել, որ կային մարմնական վնասվածքներ, որոնք բերման ենթարկելիս չէին կարող առաջանալ, օրինակ աչքի տակի այտուցը, կապտուկը:

«Ցավալի է, որ 64 մարդ բերման է ենթարկվում, ձերբակալվում է մեկ մարդ: Որպես իրավապաշտպան, ուզում եմ փաստել, որ օրենքի որեւէ կետով կանոնակարգված չէ բացի ոստիկանությունից որեւէ տեղ տեղափոխելը, այդ թվում զորամասում պահելը: Սա ապօրինություն է: Այսինքն այդ գործողություններն արվում է մարդկանց մեկուսացնելու համար»,-ասաց նա:

Իսկանդարյանի խոսքով, իրենք Կոտայքում գտնվող ՁՊՎ-ում հանդիպել են նաեւ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդու՝ Արեգ Սադոյանի հետ, ում բերման էին ենթարկել Հանրապետության հրապարակից՝ մեքենայից իջնելիս: Նրան կալանավորել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ