News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաղ է իրավական գնահատական տալ, թե ՊՊԾ գնդում գտնվող շտապօգնության բժիշկների բրիգադը պատանդի կարգավիճակո՞ւմ է, թե ոչ։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարում  հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

«Բայց եթե նրանք գտնվում են այնտեղ իրենց կամքին հակառակ եւ եթե բռնության կամ սպառնալիքի միջոցով սահմանափակված է իրենց ազատ տեղաշարժվելու կամ այդ վայրը լքելու իրավունքը, ուրեմն պատանդ են»։

Անդրադառնալով  ոստիկանության ՊՊԾ գունդը զինված գրաված «Սասնա ծռեր» խմբի գործողություններին՝ գլխավոր դատախազը առայժմ խուսափել է իրավական գնահատական տալ. «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով՝ շենք-շինություններ, կապի եւ տրանսպորտի միջոցներ զավթելը եւ ապօրինի զենք-զինամթերք պահելը, դեռեւս չի խոսում այն մասին, որ այս պահին հնարավոր է խոսել արարքի վերջնական իրավական գնահատականի մասին, որովհետեւ մեղադրանքներն առաջադրելու ժամանակ կարող են ի հայտ գալ նոր հանգամանքներ, որոնք կարող են այլ իրավական գնահատականի հիմք դառնալ եւ այլն»:

Նա նշել է, որ միջազգային իրավական փաստաթղթերում ապստամբության իրավունքի մասին որեւէ դրույթ չկա։

«Ապստամբության իրավունք որեւէ միջազգային փաստաթղթերում չկա, եւ հատկապես Հայաստանի կողմից վավերացված որեւէ միջազգային պայմանագրերում: Հայաստանի օրենսդրությամբ եւս չկա ապստամբելու իրավունք, որովհետեւ ապստամբելու իրավունքը դասական քաղաքական կամ քաղաքացիական իրավունքի դրսեւորում չէ: Եվ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ թե՛ Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության կոնվենցիայում, թե՛ ՄԱԿ-ի քաղաքացական ու քաղաքական իրավունքների դաշնագրում ընդհանրապես խոսք չկա։ Միջազգային միակ փաստաթուղթը, որում խոսվում է ապստամբության մասին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է։ Հռչակագրում այս մասին խոսելը դեռեւս չի նշանակում այն որակել որպես իրավունք: Ինչու, որովհետեւ այդ Հռչակագրում ապստամբության մասին խոսվում է ներածության մեջ` Պրեամբուլայում, իսկ հաջորդող տեքստում շարադրվում են մարդու հիմնական իրավունքները»,-նշել է Գեւորգ Կոստանյանը:

Ըստ գլխավոր դատախազի՝ Հռչակագրում ապստամբությունը իրավունք չի դիտարկվում, այլ նշվում է որպես հետեւանք։

Գեւորգ Կոստանյանի՝ խոսքով  դասական իմաստով ապստամբությունը բնութագրվում է որպես իշխանությանը կամ իշխանության որեւէ որոշում փոփոխելուն ուղղված միջոցառումներ, բայց ոչ զինված ապստամբություն կամ զինված հարձակում։ Նրա խոսքով՝ անհամաձայնության դրսեւորումները, կարող են արտահայտվել հանրահավաքներում, բողոքի ակցիաներում, կամ՝ խոսքի ազատության դրսեւորումներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ