News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՄԱԿ–ն ու ԵԱՀԿ–ն դատապարտել են մամուլի նկատմամբ հալածանքները Թուրքիայում, որտեղ միայն վերջին 2 օրում կալանավորվել են տասնյակ լրագրողներ, եւ փակվել են բազմաթիվ լրատվամիջոցներ։ ՄԱԿ հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյնն ու ԵԱՀԿ՝ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգված են կոշտ միջոցներով, որոնք Թուրքիան ձեռնարկում է ձախողված հեղաշրջման փորձից հետո։

Թուրքիայի կառավարությունը փակել է եւս երեք լրատվական գործակալություն, 16 հեռուստաալիք, 45 թերթ եւ 15 ամսագիր։ Հեղաշրջման փորձից հետո կալանքի օրդեր է տրվել 89 լրագրողների, 29 պարբերական զրկվել է արտոնագրից, արգելափակվել է 20  կայք։

«Միաժամանակ անկախ լրագրողների կալանքներն ու տպագիր պարբերականների ու հեռուստառադիոընկերությունների փակումը մեծ հարված են հասցնում ազատության սկզբունքներին եւ կառավարության պատասխանատվությանը»,– ասել են Դեյվիդ Քեյն ու Դունյա Միյատովիչը եւ հավելել, որ իրենք վճռականորեն կոչ են անում իշխանություններին վերանայել որոշումներն ու հավատարիմ մնալ մամուլի ազատության ոլորտում ստանձնած պարտավորություններին։

Նրանք նաեւ հիշեցրել են համալսարանների, դպրոցների եւ ՀԿ–ների փակման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել 16 VPN-սերվիսների աշխատանքն ընտրություններից առաջ. FT
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել...
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Ամենաշատ