News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 26-29-ին, անցկացվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եւ գործառնման նպատակով հողատարածքների եւ անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության, ֆինանսների, քաղաքաշինության նախարարությունների, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի, ոստիկանության, պետական գույքի կառավարման վարչության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երեւանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հերթական` 11-րդ նիստի օրակարգում քննարկվել են հանձնաժողովի 10-րդ նիստի որոշումների կատարմանը, ռուսական կողմին հանձնված եւ հանձնման ենթակա ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման կետերի անվանացանկին համապատասխան ռազմավանների օգտագործման իրավունքի գրանցման վկայականների համադրմանը, ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայի ուժերով Գյումրիի քաղաքային ճանապարհների հատվածների նորոգման համար օգնության ցուցաբերմանը, ինչպես նաեւ ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմավաններին առնչվող այլ հարցեր:

Միջպետական հանձնաժողովի անդամները դիտարկման նպատակով այցելել են նաեւ ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:

Հուլիսի 28-ին միջպետական հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ ստորագրվել է արձանագրություն:

Միջպետական հանձնաժողովը ստեղծվել է 1996թ. սեպտեմբերի 27-ի` «ՀՀ   եւ ՌԴ կառավարությունների միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի եւ ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի  համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ