News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ավտոմատավոր ոստիկանները ահաբեկում են մարդկանց. ոստիկանական զորքեր պահելն անիմաստ է՝ դրանք պետք է ուղարկել բանակ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքով, ՀՀ իշխանությունների համար հիմնական թշնամին ոչ միայն Ադրբեջանն է, այլեւ հասարակությունը՝ իրենց իշխանությունը պահելու համար:

Դիտարկմանը, թե ինքը դատապարտում էր իշխանություններին, որ Մարտի 1-ին զենքի ուժով է իշխանության եկել, իսկ հիմա «Սասնա ծռերն» են դիմում զենքի, Մակեյանն արձագանքեց. «Տրամաբանական է, բայց այս ամենի պատասխանատուն իշխանությունն է էլի, այլընտրանքը ապստամբությունն է»: Նրա խոսքով, իհարկե, կա վտանգ, որ մի անգամ զենքով ապտամբությունից հետո կարող են էլի նման դեպքեր լինել, սակայն եթե այդ ձեւով մտածես, աշխարհում որեւէ հեղափոխություն չպետք է լինի, իսկ աշխարհում հեղափոխություններ եղել են ու կլինեն»:

Ինչ վերաբերում է նրան, որ «Սասնա ծռերը» ՊՊԾ գնդում բժիշկների են պատանդ պահում, «Ժողովրդավարական հայրենիքի» ղեկավարն ասաց. «Բայց եթե տղաները բաց թողեցին Վալերի Օսիպյանի նմանին, նրան թողնելուց հետո սովորական բուժակին, բժշկին ինչո՞ւ պիտի պատանդ վերցնեին, տրամաբանություն չկա: Իրենց մոտ բուժօգնության կարիք կա: Ասում են՝ թող ուրիշ խումբ գա օգնություն ցույց տա, իրենք այդ քայլին չեն գնա»:

Պետրոս Մակեյանը կարծիք հայտնեց, որ այս անգամ Սասնա ծռերի եւ իշխանության միջեւ միջնորդը պետք է լինի Ժիրայր Սեֆիլյանը, որի ցանկացած ասածը կընդունեն «Սասնա ծռերի» տղաները, նաեւ չի ոտնահարվի խմբի պահանջները. «Պետք է բանակցեն Սեֆիլյանի հետ, ուրիշ միջնորդ այլեւս չի գործելու»: Իսկ Վիտալի Բալասանյանը, ըստ նրա, կորցրեց իր հերոսի կերպարը՝ քաղաքական դաշտում հայտնվելով:

Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ալեք Ենիգոմշյանի, Արմեն Միքայելյանի եւ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ձերբակալություններին, նա ասաց, որ դա իրեն հիշեցնում են 1937 թվականը. «Ստալինը ասում էր՝ կարեւորը մարդ լինի, գործ սարքվի»:

Մակեյանը կարծում է, որ իշխանությունները այս պահին չեն արձագանքում «Սասնա ծռեր»-ի պահանջներին, որովհետեւ Սերժ Սարգսյանը փորձում է այս իրավիճակում շահեկան ինչ-որ բան ստանալ եւ հողերի հանձնելու գործընթացը հետաձգել: «Լուծումը պետք է լինի քաղաքական, այլ ոչ թե ուժային: Եթե մարդիկ գնում են պատերազմ, նրանք գիտակցում են, որ կամ պետք է մահանան, կամ հետ գան, իսկ «Սասնա ծռեր»-ի անդամները հստակ գիտեն՝ կամ մահ է, կամ բանտ»:

Նա իշխանություններին հիշեցրեց, որ «Սասնա ծռեր»-ին ոչնչացնելով կամ կալանավայր ուղարկելով՝ հարցը չի լուծվում. այլ խմբեր եւս կլինեն, որոնք կրկին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ