News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հավայան Մեծ կղզու Կիլաուեա ժայթքած հրաբխի լավան հասել է Խաղաղ օվկիանոս: Սա երեք տարվա մեջ առաջին նման դեպքն է, հայտնում է Life-ը:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ հոսքի լայնությունը կազմում է մոտ 20 մետր: Շիկացած լավան, որը շրջապատված է ծխի հսկայական ամպերով, կաթում է ջրի մեջ, սկսում է սառել, ավելի մեծացնելով Մեծ կղզին:

Կիլաուէան Երկրի վրա գործող ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, նրա ժայթքումը սկսվել է 1983-ին ու շարունակվում է մինչեւ հիմա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ