News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են 5 տարվա համար ռազմավարական համագործակցության պլան մշակել։ Այս մասին լրագրողներին ասել է ռուս–իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրանի կապի եւ հաղորդակցման միջոցների նախարար Մահմուդ Վաեզին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Վաեզին հանդիպել է ռուս–իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։

Նրա խոսքով՝ կողմերը մտադիր են առաջիկայում 13 նոր համաձայնագիր կնքել եւ ցանկություն են հայտնել առաջ շարժվել ազատ առեւտրի զարգացման ուղղությամբ։ «Համաձայնություն կա, որ Իրանի ԿԲ նախագահը կայցելի ՌԴ։ Բանակցությունների արդյունքում մենք պայմանավորվել ենք էներգետիկայի եւ շինարարության հարցերով աշխատանքային խումբ ստեղծել»,– ասել է Վաեզին՝ հավելելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները հասել են նոր մակարդակի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ