News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 28-ին, ժամը 8-ին, «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 48 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 28-ին, ժամը 22.50-ին, «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Անդրանիկի եւ Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 28-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի եւ աջ սրունքի պատռած վերքեր, ձախ ակռոմիալ հոդախախտ, գլխուղեղի ցնցում, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 86-ամյա տղամարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կարմիր գյուղի Ազատության փողոցի 1-ին նրբանցքի դիմաց վրաերթի է ենթարկել տարեց տղամարդուն եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ