News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան ակնկալում է, որ Ղազախստանի իշխանությունները կոնկրետ որոշում կկայացնեն երկրում գործող դպրոցների հարցում, որոնք կապ ունեն Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որին Անկարան մեղադրում է պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Այս մասին ասել է Ղազախստանում Թուրքիայի դեսպան Նեւզաթ Ույանիկը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Հեղաշրջման փորձից հետո մենք ակնկալում ենք, որ Ղազախստանը արագ եւ կոնկրետ քայլեր կձեռնարկի այդ կազմակերպության եւ նրա բջիջների դեմ։ Մենք մեր երկրում տեսել ենք վտանգը, մեր պարտականությունն է նախազգուշացնել այդ մասին բարեկամական երկրներին»,– ասել է դեսպանը։

Դեսպանի կարծիքով՝ այս պահին Ղազախստանում դեռ մի շարք կրթական հաստատություններ կան, որոնք կապ ունեն Թուրքիայի  հետ, սակայն միայն Միջազգային թուրք–ղազախական համալսարանն է գործում պաշտոնական Անկարայի աջակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ