News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ՄԱԿ–ին է ներկայացրել ապրիլյան ագրեսիայի ժամանակ կորուստների մասին կեղծ տվյալներ։

2016-ի հուլիսի 8-ին ՄԱԿ Գլխավոր քարտուղարությանն ուղղված նամակում կազմակերպությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիեւը ներկայացրել է հերթական կեղծ տվյալները Ադրբեջանի կողմից, որը հենց այդ ագրեսիայի հրահրողն էր։ Հայկական կողմից հրադադարի ռեժիմի «խախտումների» քանակը, ըստ Ալիեւի, ապրիլին կազմել է 4274։ Շատ տարօրինակ «օրինաչափությամբ» Ադրբեջանի ՊՆ տեղեկություններով՝ ամենօրյա  «խախտումները» միշտ գրեթե նույն քանակությամբ են լինում։

Եթե հաշվենք ամբողջ ապրիլին ամենօրյա «խախտումների» մասին ՊՆ տվյալները, ստացվում է 3598։ 4274-3578=676։

Իհարկե, կան հանրահաշվից հեռու մարդիկ։ Բայց մեկը պետք է գլուխ հանի պարզագույն հանրահաշվական գործողությունից ԱԳՆ–ում կամ ՊՆ–ում։ Մյուս կողմից, Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով, իր ենթականերն, առանց իր գիտության, քայլեր են կատարում։ Ամենայն հավանականությամբ, այս անգամ Մամեդյարովը նույնպես տեղյակ չի եղել այդ նամակի բովանդակության մասին։

Նամակում ասվում է, որ ս.թ. ապրիլին մարտական գործողություններից ադրբեջանական բանակի կորուստները հետեւյալն են՝ 23 վիրավոր, եւ 6 սպանված…

Իհարկե ամեն բան լավ կլիներ, եւ միգուցե կեղծարարությունը հնարավոր լիներ չնկատել, բայց այդ նույն պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը վերադարձրել է 13 դիակ, եւս 37 դիակ շփման գծից հավաքել է Ադրբեջանի ԶՈւ–ն ԿԽՄԿ միջնորդությամբ։

Այսպես՝ 37+13 հավասար է 50։ Եվ դա դեռ չհաշված ադրբեջանական դիրքերում սպանվածները։ Ավելին՝ անհեթեթություն է ենթադրել որ զոհվածների թիվը կարող է ավելի քան կրկնակի գերազանցել վիրավորների թվին։

Իհարկե դժվար է հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում Բաքուն՝ աբսուրդի հասցնելով իր իկ սադրած ագրեսիայի ժամանակ իսկական կորուստների մասին տեղեկությունները ։ Ենթադրենք, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստները կազմել են ընդամենը 6 զինվոր։ Ովքե՞ր են մնացած 44-ը։ Շատ հնարավոր է, որ դրանք վարձկաններ են կամ ԻՊ ահաբեկիչներ, որոնք վայրագություններ ու խոշտանգումներ են կատարել մարմինների նկատմամբ, ինչպես դա հարիր է ահաբեկիչներին։ Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են։ Ակնհայտ է մի բան, որ Բաքուն խճճվել է կեղծումների մեջ, եւ ով ինչ ուզում՝ գրում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ