News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 29-ին հրավիրվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը` վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ, որտեղ ռեկտոր  ընտրվել Հովհաննես Թոքմաջյանը:

ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նիստում ներկայացրել է համալսարանի ռազմավարական ծրագիրը առաջիկա տարիների համար: Անդրադառնալով կրթօջախի զարգացման հիմնական նպատակներին, խնդիրներին եւ դրանց իրականացման ուղղություններին՝ Հ. Թոքմաջյանը կարեւորել է որակյալ ուսուցման ապահովման, հետազոտական աշխատանքի իրականացման, միջազգային ճանաչման, կրթական մեթոդների բազմակողմանիության եւ ազատականացման հարցերը: Ըստ նրա՝ շուրջ 400 ուսանող ունեցող համալսարանի հիմնական առաքելությունը միջազգային չափանիշներին համապատասխան եւ Արցախի տնտեսական պահանջները բավարարող մասնագետների պատրաստումն է:

Ծրագիրը հավանության արժանացնելուց հետո` խորհրդի անդամներն անցան օրակարգային երկրորդ՝ ռեկտորի ընտրության հարցին: Փակ գաղտնի քվեարկությամբ` 15 կողմ ձայնով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր է ընտրվել Հովհաննես Թոքմաջյանը: Շնորհավորելով նորընտիր ռեկտորին՝ նիստի մասնակիցները նրան մաղթել են հաջողություններ ստանձնած պարտականությունների կատարման ընթացքում:

Իր խոսքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետ Արայիկ Հարությունյանը մեծապես կարեւորել է համալսարանի դերը Արցախի տնտեսության եւ կրթական համակարգի հետագա զարգացման գործում: Նա խորհուրդ է տվել կրթօջախի ղեկավարությանը չհրապուրվել ուսանողների քանակով, այլ ցանկացած ձեռնարկման հիմքում դնել որակը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ստանալ ակնկալվող արդյունքը:

Նիստում հաստատվել է համալսարանի կառուցվածքը. այն կունենա երկու պրոռեկտոր եւ կգործի 8 ամբիոնով: Խոհրդի անդամների կողմից համալսարանի նախահաշիվն ընդունվել է ի գիտություն եւ հաստատվել հաստիքացուցակը:

Տեղեկատվություն է հաղորդվել նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի ամսական բազային աշխատավարձի տեսակարար ցուցանիշների մասին: Խորհուրդը հաստատել է Երեւան քաղաքում համալսարանի ներկայացուցչության կանոնադրությունը:

Նիստի ավարտին քննարկվել են նաեւ կրթօջախի հետագա գործունեության արդյունավետության հետ կապված այլ հարցեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ