News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում որոնում են երկրի ամենահայտնի վագրին՝ Ջային: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ը: Գիշատչին չեն տեսել արդեն երեք ամիս:

Ջայն անունը ստացել է բոլիվուդյան հայտնի «Վրեժ եւ օրենք» հիթի հերոս Ամիթաբհ Բաչչանի պատվին: Վագրը ճանաչում է ստացել երեք տարի առաջ, երբ զույգ գտնելու համար երկարատեւ ճամփորդության է մեկնել գյուղերով, գետերով եւ ավտոմայրուղիներով:

Վերջին անգամ 7-ամյա գիշատչին տեսել են այս տարվա ապրիլի 18-ին, Նահփուր շրջանի արգելոցի իր սովորական «նստավայրում»: Բացի այդ, Ջայի էլեկտրոնային վզկապը դադարել է ազդանշան հաղորդել:

Վագրի գտնվելու վայրի մասին տեղեկության համար 50 հազար ռուփի (շուրջ 750 դոլար) պարգեւ է նշանակվել: Մտահոգված տեղաբնակներն աղոթում են Ջայի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ