News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 29-ին, կրկին այցելել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության Ձերբակալվածների պահման վայր՝ Ալեք Ենիգոմշյանին տեսակցության: Տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Ենիգոմշյանի հետ, ինչպես նաեւ հանդիպում ՁՊՎ ղեկավարության հետ:

ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում կատարված մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանի խնամքի կազմակերպման համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» կազմակերպությունից արդեն իսկ ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր են գործուղվել հատուկ մասնագետներ: Այցի պահին մեր ներկայացուցիչները հանդիպել են նաեւ խնամքի համար ՁՊՎ-ում ներկա բուժքույր-մասնագետին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանին խնամքի համար գործուղված է չորս մասնագետ եւ խնամքի համար սահմանված է շուրջօրյա հերթապահություն՝ յուրաքանչյուրի համար 8 ժամ տեւողությամբ:

Պարզվել է նաեւ, որ Ալեք Ենիգոմշյանը արդեն ստացել է հանձնուք, նրան տրամադրված է անհրաժեշտ դեղորայք ստանալու հնարավորություն եւ արդեն իսկ ստացել է որոշակի դեղեր, տրամադրված են հիգիենայի պարագաներ եւ ապահովված է նաեւ ՁՊՎ-ում զբոսանքի հնարավորությունը: Ինչպես նշել ենք, նրան տրամադրվել է նաեւ սեղան եւ ռադիոընդունիչ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ ՁՊՎ-ի պետը Ա. Ենիգոմշյանին է հանձնել վերջինիս վերաբերող ինչպես անձնական, այնպես էլ դատավարական փաստաթղթեր՝ բրալյան գրով:

Ա. Ենիգոմշյանը ՁՊՎ-ի վարչակազմի դեմ բողոք չի ներկայացրել:

Վերը շարադրվածը վկայում է, որ Ազգային անվտանգության ծառայության ՁՊՎ-ում Ալեք Ենիգոմշյանի պահման պայմանները հաշվի են առնում նրա հատուկ կարիքները եւ հաշմանդամության առանձնահատկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ