News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրիան Ֆրանսիային կատրահանձնի «Իսլամական պետության» երկու ենթադրյալ անդամներին՝ այն խմբի անդամներին, որը ահաբեկչություններ է կազմակերպել Փարիզում 2015-ի նոյեմբերին՝ սպանվելով 130 մարդու:

29-ամյա ալժիրցին ու 35-ամյա պակիստանցին կալանավորվել են Զալցբուրգում 2015-ի դեկտեմբերին: Հուլիսի 29-ին նրանց Զալցբուրգի օդանավակայանում հանձնել են Ֆրանսիայի իշխանություններին: Երկուսն էլ Եվրոպա էին մտել իբրեւ փախստական, սակայն նրանց դեռ Հունաստանի իշխանություններն էին ձերբակալել կեղծ փաստաթղթերի համար: Ավելի ուշ նրանց ազատ էին արձակել, որից հետո նրանք նոյեմբերի վերջին՝ արդեն փարիզյան ահաբեկչություններից հետո, Ավստրիա են մեկնել: Նրանց ձերբակալել են Զալցբուրգում փախստականների համար հանրակացարանում դարձյալ կեղծ փաստաթղթերի համար, իսկ ավելի ուշ Ֆրանսիայի իշխանություններից հարցում են ստացել՝ նրանց արտահանձնելու վերաբերյալ, քանի որ երկուսն էլ կասկածվում են փարիզյան ահաբեկիչների հետ կապերի մեջ, հայտնում է DW–ն:

 Ավստրիայում կալանքի տակ են մնում ԻՊ եւս երկու ենթադրյալ կողմնակիցներ՝ 25-ամյա մարոկացին ու 40-ամյա ալժիրցին, որոնք նույնպես հավանաբար կապ ունեին փարիզյան ահաբեկիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ