News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դուր չի եկել ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելի արտահայտությունը՝ հանրապետությունում պետհեղաշրջման փորձից հետո զինվորականների զանգվածային ձերբակալությունների մասին: Այս մասին հայտնում է Turkie թերթը:

«Գեներալ Վոթելը պետք է ճանաչի իր տեղը: Նա չպետք է քննադատի Թուրքիային, այլ պետք է շնորհակալ լինի, որ մենք երկիրը մաքրել ենք այդ ապստամբներից: Առանց այդ էլ նրանցից մեկը ձեր երկրում է»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Վոթելը, ելույթ ունենալով Ասպենում անվտանգության հարցերով ֆորումին, շեշտել է, որ ԱՄՆ-ն համագործակցել է մի շարք գեներալների հետ, որոնց Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են: Նրա կարծիքով, նրանց ձերբակալման փաստը կարտահայտվի ԻՊ-ի դեմ գործողության շրջանակում ԱՄՆ-ի ու Թուրքիայի փոխգործողությունների վրա: «Մեր զրուցակիցներից շատերին են ձերբակալել կամ կալանավորել: Անկասկած դա բացասաբար կանդրադառնա մեր համատեղ գործողությունների վրա»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ