News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Nasdaq OMX  հայկական ֆոնդային բորսան գործարկում է Clearstream միջազգային հաշվարկային համակարգի հակադարձ կապը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Nasdaq OMX Armenia–ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Նշենք, որ Clearstream քլիրինգային հաշվարկային համակարգն արդեն գործում է Հայաստանում, սակայն մինչեւ վերջերս աշխատում էր միայն մեկ ուղղությամբ՝ երկրից արտասահման գործարքներով, բայց ոչ հակառակը։ Իսկ հիմա այդ կապը կգործի 2 ուղղությամբ։ Այդ դեպքում միջազգային ներդրողները կարող են հայկական բորսայում արժեթղթեր ձեռք բերել՝ Հայաստանում չբացելով դեպո–հաշիվներ (այսինքն՝ անմիջականորեն իրենց հաշիվներից արտասահմանյան բանկերում)։

«Հղումն արդեն գործարկել ենք, աշխատում ենք պոտենցիալ ներդրողների հետ։ Նրանք մեզնից տեղեկություն են հավաքում եւ վերլուծում այն։ Նրանց կողմից մեծ հետաքրքրություն է նկատվում, եւ մոտ ժամանակներս մենք մանրամասն կհայտնենք այդ մասին, ինչպես նաեւ մեր կատարած աշխատանքի մասին»,– ասել է Սարոյանը։

Նրա խոսքով՝ հայկական ֆոնդային շուկայի նկատմամբ հետաքրքրությունը սահմանափակ չէ ո՛չ աշխարհագրորեն (ցանկացողներ կան ե՛ւ մերձավոր, ե՛ւ հեռավոր արտասահմանից), ո՛չ ոլորտներով (հետաքրքրվում են եւ՛ ֆինանսական, ե՛ւ ոչ ֆինանսական ընկերությունները)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ