News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 30-ը Ընկերության միջազգային օրն է (International Day of Friendship)։ Դա ամենահայտնի երիտասարդական տոներից է։ Դրա մասին որոշումն ընդունվել էր 2011–ի ապրիլին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից։

ՄԱԿ—ը պետական կառույցներին եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին առաջարկել է այդ օրը նշել այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համապատասխան եւ կազմակերպել միջոցառումներ ու նախաձեռնություններ, որոնք կնպաստեն միջազգային հանրության ջանքերին եւ ուղղված կլինեն քաղաքակրթությունների միջեւ երկխոսությանը, համերաշխության ու փոխըմբռնմանը։

Նոր տոնի համար գաղափարախոսական հիմք  են դարձել հանուն ամբողջ մոլորակի բարօրության, բռնությունների դադարեցման եւ համաշխարհային մշակույթի բնագավառում գործողությունների ծրագիրն ու հռչակագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ