News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել է չգրանցել «Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցությունը:

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է. «ԳԱԼԱ-ն գրանցման հայտ էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հուլիսի չորսին որպես կուսակցություն գրանցվելու համար:

Կուսակցության պետական գրանցումը մերժելու մասին որոշումն արդեն ուղարկվել է: Հիմնավորումները, որոնք ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարությունը, պարզապես զավեշտալի են եւ անլուրջ:

ԳԱԼԱ-ն կուսակցության պետական գրանցումն արգելելը համարում է քաղաքական պատվեր: Իշխանությունների կողմից քաղաքական կուսակցության պաշտոնական գրանցման անհիմն արգելումը կոշտ ավտորիտար վարչակարգի գործունեության դասական օրինակ է:

ՀՀ իշխանությունների գործելաոճը թերեւս կանխատեսելի էր:

Մենք գտնում ենք, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար առաջնային պայման է ժողովրդի վստահությունը վայելելն, այլ ոչ թե իշխանությունների կողմից քաղաքական ուժի ֆորմալ գրանցումը:

Ուստի հայտարարում ենք, որ անկախ նրանից, թե ՀՀ արդարադատության նախարարությունն ինչ որոշում կընդունի՝ գրանցել ԳԱԼԱ–ն որպես կուսակցություն, թե ոչ, ԳԱԼԱ-ի քաղաքական թիմը շարունակելու է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել՝ նախանշված նպատակները կյանքի կոչելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ