Microsoft ընկերությունը կդադարի անվճար հիմունքներով տարածել Windows 10 օպերացիոն համակարգը, հայտնում է Gazeta–ն։
Ընկերությունը թույլ է տվել մեկ տարում անվճար բեռնել մինչեւ վերջին թարմացումը։ Դրա ժամկետն ավարտվել է հուլիսի 29-ին։ Թարմացումները հասանելի են Windows 7–ի եւ Windows 8.1–ի օգտատերերին։
Microsoft–ը նաեւ ընդունել է, որ մինչեւ 2018–ը 1 մլրդ նմուշով Windows 10 սպառելն անիրական է։ Այս պահին վերջին օպերացիոն համակարգը տեղադրել է մոտ 350 մլն մարդ։