News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Խաղաղ առաքելությունների համար հումանիտար միջանցքները կարող են բացվել ոչ միայն Սիրիայի Հալեպ քաղաքից, այլ նաեւ դեպի այդ քաղաք։ Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա հումանիտար միջանցքները խաղաղ առաքելության համար բաց կլինեն ոչ միայն Հալեպից, այլ նաեւ դեպի Հալեպ։ Սակայն ոչ մի դեպքում մենք թույլ չենք տա, որ շրջաններում, որոնք վերահսկում են գրոհայինները, լրացուցիչ զենք հայտնվի դրսից»,– ասել է նա։

Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ Մոսկվան եւ Դամասկոսը Հալեպում զանգվածային հումանիտար գործողություններ են սկսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ