News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վիտալի Բալասանյանը ցանկացած պահի պատրաստ է վերսկսելու բանակցությունները. նա սպասում է զինված տղաների կողմից նման ցանկության, սակայն ոչ իրենց պայմաններով: Այս մասին այսօր՝ հուլիսի 29–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով, հենց առաջին օրվանից ինքը ձեռնամուխ է եղել որոշակի գործողությունների, որ իրավիճակը խաղաղ լուծում ստանա. «Իշխանություններն ընդառաջել են մեր ցանկությանը, որ փոխարինենք Էրեբունու ՊՊԾ գնդի ներսում պատանդ գտնվող ոստիկաններին, ու մենք կամավորության սկզբունքով մնանք իրենց մոտ, սակայն «Սասնա ծռեր»-ի տղաների կողմից դա մերժվել է: Երկրորդ նախաձեռնությունը եղավ Վիտալի Բալասանյանի կողմից, նա կապվել է Պավլիկ Մանուկյանի հետ, սկզբում որոշված էր, որ 4-ով ներս մտնենք, սակայն տղաները ասացին, որ միայն Վիտալի Բալասանյանը ներս մտնի, որն էլ կարողացավ համոզել տղաներին, որ ներս մտնի նաեւ «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Բանակցությունները հրաշալի էին ընթանում ու պայմանավորվածությունների արդյունքում ազատ արձակվեցին ոստիկանները: Տղաների հետ պայմանավորվել էին, որ մտնում են 7 տեսախցիկ եւ 14 լրագրող, բայց հետո փոխեցին իրեն տեսակետը եւ ներս մտան 65-ից ավելի լրագրող ու 30-ից ավելի տեսախցիկ: Կար երկրորդ պայմանը, որ որեւէ մեկը չպետք է զենքով երեւա լրագրողների մոտ, բայց այդ պայմանը խախտեցին: Երբ հնչեցին կրակոցներ, Վիտալի Բալասանյանը խնդրեց լրագրողներին լքել տարածքը: Ներսում եղած տղաները բոլոր պայմանները խախտել են»:

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպմանը, Իսագուլյանն ասաց, որ այդ հանդիպմանը ներկա են եղել Վիտալի Բալասանյանը, Ալեք Ենիգոմշյանը, ինքը՝ Գառնիկ Իսագուլյանը եւ եւս մեկը, որը արձանագրել է ամբողջ զրույցը. «Այն, ինչ հայտարարել է Վիտալի Բալասանյանը, ճիշտ է, ըստ որի Սեֆիլյանը այս պահին չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, սակայն Ենիգոմշյանն ասաց, որ ստել է, հետո ասել է, թե ենթատեքստից կտրված է եղել: Ժիրայր Սեֆիլյանը շատ լավ հասկանում է, որ Վիտալի Բալասանյանը զինվորական է՝ լսում է ուղիղ, հասկանում է ուղիղ ու փոխանցում ուղիղ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ