News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի կողմից 1980թ. Ժնեւի հյուրանոցում ռումբի պայթյունի հասցեատերը չի եղել թուրքական դեսպանատան ներկայացուցիչը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Իսագուլյանն անդրադառնալով Ենիգոմշյանի կենսագրությանը՝ նշել է. «1980 թվականին Ժնևում Ալեք Ենիգոմշյանը Սյուզի Մահսերեջյանի հետ միասին (իհարկե Սյուզին գտնվել է հյուրանոցի այլ համարում) նախապատրաստել են ահաբեկչական ակտ: Ռումբը հյուրանոցի համարում պայթել է իր ձեռքերում, որովհետեւ լարերը սխալ է միացրել: Նա կորցրել է ձեռքն ու տեսողությունը: Սյուզի Մահսերեջյանը, ով Մոնթե Մելքոնյանի եղբոր՝ Մարգար Մելքոնյանի կինն է եւ հիմա գտնվում է ԱՄՆ-ում, շատ հրաշալի ռենտգենոլոգ է, հավասարաչափ կրել է պատիժը Ենիգոմշյանի հետ միասին:

Նախ թող Ենիգոմշյանը պատասխանի, թե ում դեմ էր ուղղված այդ գործողությունը: Շատերի մոտ թյուր կարծիքը կա, որ թուրքական դեսպանատան նկատմամբ է: Դա չի համապատասխանում իրականությանը: Ես կտամ մի մարդու անուն՝ Վահե Գավրաշ, բարերար ու բարեգործ, որը հիմա ՀՀ քաղաքացի է դարձել, շատ օգնում է ԼՂՀ-ին տարբեր բարեգործություններում:

Ի՞նչ է հայտնաբերվել Ենիգոմշյանի գրպանում, արդյոք թուրքական դեսպանատան նախագիծը, թե ուրիշ մեկի տան նախագիծը, որից պահանջել են փող, իսկ վերջինս հրաժարվել է տալ, ասելով, որ ինքը նման բան չի անի: Այդ փաստաթղթերն առկա են եւ շվեյցարական իշխանությունների մոտ կան»,- ընդգծել է Իսագուլյանը:

Նա դիմել է Ալեք Ենիգոմշյանին՝ ասելով. «Պարոն Ենիգոմշյան, ես կարեկցում եմ ձեզ, դուք հայրենասեր մարդ եք, բայց պետք չի ստել, հատկապես ստախոս հանել լեգենդար հերոսին, որը կյանքով է ապացուցել, որ երբեք չի ստում, ոչ մեկին թյուրիմացության մեջ չի գցում, եւ եթե Վիտալի Բալասանյանը շարունակեր իր միջնորդական առաքելությունը, ես կարծում եմ, հանգուցալուծումը հաջորդ օրը պատրաստ կլիներ»:

Գառնիկ Իսագուլյանը հիշեցրել է, որ ՀՀ նախագահը հստակ հայտարարել է, որ բարի կամքի դրսեւորման դեպքում ոչ մի վրեժխնդրություն չի լինելու, հստակ կիրառվելու են սահմանադրությունն ու օրենքները, եւ ամեն ինչ անելու են, որ որեւէ մեկի նկատմամբ որեւէ բան չկիրառվի, կամ կիրառվի ամենամեղմ տարբերակը. «Բայց ներսում գտնվողները, ցավոք, չանսացին: Հիմա երբ նրանք բուժազնձնակազմին պատանդ են վերցրել, այդ պահից ներսում գտնվողներն ահաբեկիչներ են ու տեռորիստներ: Սրանից հետո ուժային կառույցները իրավունք ունեն կիրառելու ցանկացած միջոց՝ պատանդներին ազատ արձակելու: Այն համբերությունը, որ այս պահին դրսեւորում են ՀՀ նախագահը, ուժային կառույցները, որ որեւէ նոր արյուն չունենանք, ես կարծում եմ, որ դրա ժամանակը վաղուց սպառվել է: Եթե ես լինեի, այս խնդիրը վաղուց փակված կլիներ, ինչպես ամբողջ աշխարհում է: Ես ուզում եմ, որ թույլ չտրվի, որ զինված խումբը որեւէ հարց լուծի, եւ դա դառնա նախադեպ: Ես չեմ կարծում, որ իրենք են ղեկավարում իրենց ողջ գործունեությունը, ղեկավարում են նրանք, որոնց արյուն է պետք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ