News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներն օր առաջ պետք է ազատ արձակեն ՊՊԾ գնդում պահվող բժիշկներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 29–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով՝ «իրենց մահապարտ եւ հայրենիքի համար կյանք զոհաբերող անձինք թաքնվում են բուժքրոջ հետեւում»:

«Հարկավոր է բաց թողնել ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին, հարկավոր է զենքը վայր դնել եւ ամեն ինչ բերել օրինական դաշտ: Նորից կոչ եմ անում ներսում գտնվող տղաներին, արդեն ահաբեկիչներին, քանի որ այնտեղ են պահում բժիշկներին, բաց թողեք նրանց: Բոլոր քաղաքական կազմակերպությունները, մարդու իրավունքների տարբեր մասնագիտության տեր մարդիկ, որոնք այս օրերին խոսելով ոստիկանական բռնությունների եւ այլնի մասին, մի խոսք չեն ասում, որպեսզի վայրկան առաջ ազատ արձակեն պատանդ բժիշկներին: Լավ, Վարուժան Ավետիսյանը գնդապետ մարդ է, իրա ասելով պատրաստ է կյանքը տալ հանուն հայրենիքի, էդ բուժքրոջ հետեւում է թաքնվե՞լ հիմա: Այդ տղաները, որոնք իրենց մահապարտ են անվանում, հիմա էդ բուժքրոջ հետեւու՞մ են թաքնվել ու բոլորն ուզում են ասել, որ այս տղաները ապստամբնե՞ր են եւ ուզում են իրենց զոհաբերել ինչ-որ գործընթացների կամ պետության մեջ ինչ-որ լավ գործ անելու համա՞ր»,-ասել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ