News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցության գրանցումը մերժելու հիմքերը բացառապես պայմանավորված են եղել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջները չկատարելու հանգամանքով,այստեղ քաղաքական պատվեր չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հուլիսի 29-ին, ասաց ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

«Նախ նշեմ, որ բոլոր այդ խոսակցությունները անհեթեթություններ են, քանի որ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում  կուսակցություն գրանցելը ոչ թե քաղաքական, այլ իրավական գործընթաց է:  Կուսակցության գրանցումը մերժելու հիմքերը բացառապես պայմանավորված են եղել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջները չկատարելու հանգամանքով, որի մասին դիմող կողմը ծանուցվել է: Եվ այն հայտարարությունը, թե իբր միտում կա այս ամենում, իրականության հետ որեւէ աղերս չունեն: Ի դեպ, դիմումատուն տեղեկացվել է, որ մերժման մասին որոշումը ստանալուց հետո կարող են երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկել սխալները եւ փաստաթղթերը կրկին ներկայացնել գործակալություն՝ պետական գրանցում կամ պետական հաշվառում կատարելու համար, եւ եթե նախկինում վճարվել էր պետական տուրք, ապա պետական տուրք կրկին չի վճարվի»,-ասաց նա:

Նա նշեց, որ նման դեպքեր  եղել են նաեւ գրեթե բոլոր  կուսակցությունների գրանցման հետ կապված, նրա խոսքով, սա աշխատանքային կարգով լուծվող հարց է եւ որեւէ բացառիկ խնդիր այստեղ չկա եւ ոչ էլ բացառիկ իրադարձություն է տեղի ունեցել:

Հարցին՝ ԳԱԼԱ-ն հայտարարել է, որ իրենց  քաղաքական թիմը պատրաստվում է հայց ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության որոշման դեմ, Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ եթե կուսակցությանը հետաքրքրում է պրոցեսը, այլ ոչ թե արդյունքը, ապա, միանշանակ, իրենք կարող են իրացնել իրենց իրավունքը:

«Նորից եմ ուզում շեշտել, եթե աշխատանքային երկու օրվա ընթացքում ԳԱԼԱ-ն շտկի սխալները եւ փաստաթղթերը կրկին ներկայացնի գործակալություն, ապա առավելագույնը չորեքշաբթի կամ հինգշաբթի նրանց կուսակցությունը գրանցված կլինի»,-ասաց նա:

Ավելի վաղ մամուլում հայտարարություն էր տարածվել, ըստ որի՝ Արդարադատության նախարարությունը մերժել է «Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցության գրանցումը՝ այն որակելով քաղաքական պատվեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ