News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը բաց նամակ է հղել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին՝ կապված ՊՊԾ գնդում զինված անձանց կողմից բժիշկների պատանդառության հետ: «Արմենպրես»-ն այն ներկայացրել է ամբողջությամբ.

«Հարգելի՛ տիկին Խանջյան, բարո՛վ եք եկել Հայաստան։

Մեր հայրենիքի դռներն ու մեր սրտերը միշտ բաց են Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների առջև:

Ձեզ գրում է կին, ով անչափ վրդովվեց ոստիկանների կողմից Խորենացի փողոցում Ձեր նկատմամբ թույլ տրված անփութությունից: Վրդովվեց ոչ միայն որպես համաքաղաքացի, այլև՝ երկրպագու, ում սիրելի դերասանուհուն այդքան անհարմարություն պատճառվեց: Կատարվածն, իրոք, դատապարտելի է: Միևնույն ժամանակ, մամուլից տեղեկացա, որ ոստիկանության բաժնում Ձեզ հարգալից են վերաբերվել, բարձրաստիճան ոստիկանը Ձեզանից ներողություն է խնդրել, անգամ սուրճ են առաջարկել, զրուցել են ու ճանապարհել տուն:

Տիկի՛ն Արսինե,

Ձեզ գրում է մի կին, ում գործընկեր բժիշկներն արդեն ավելի քան 60 ժամից ավելի է՝ պատանդի կարգավիճակում են պահվում զինված խմբի անդամների կողմից: Նրանց թվում կա իմ ու Ձեզ նման կին, ով ի տարբերություն մեզ, հաղթահարելով իր մարդկային վախերը, շտապել էր օգնելու մի խումբ զինված տղամարդկանց: Կին, ով աշխատանքից հետո իմ ու Ձեզ նման պետք է տուն վերադառնար, բայց դարձավ այն մարդկանց պատանդը, որոնց օգնության ձեռք էր մեկնել: Կին, ում ձեռքերով հազարավոր կյանքեր են փրկվել, ով հայ ավանդապահ ընտանիքի մայր է։ Եվ արդեն 60 ժամից ավելի է, ինչ նա ստիպողաբար մնում է երկու տասնյակից ավելի օտար տղամարդկանց հետ` ինչը մեր արժեհամակարգին անահարիր ու խորթ է։ Ես պատկերացնում եմ, թե ինչ կկատարվեր իմ ամուսնու հետ, երբ ինձ հետ նման բան պատահեր: Հավանաբար, ամենաքիչը կխելագարվեր: Վստահ եմ՝ Ձեր ամուսինը նույնպես:

Տիկի՛ն Արսինե,

Ես ուշիուշով հետևում եմ Ձեր հարցազրույցներին ու շատ կուզենայի դրանցից գոնե մեկում կարդալ Ձեր մտահոգությունը բուժքրոջ ու նրա կոլեգաների վիճակի մասին: Շատ կուզենայի կարդալ, որ Ձեզ նույնքան մտահոգում է հոգեբանական ու ֆիզիկական ծանր վիճակում գտնվող բուժաշխատողների ճակատագիրը, որքան մտահոգեց Ձեզ պատճառված անհարմարությունը:

Տիկի՛ն Խանջյան,

Պատանդի կարգավիճակում գտնվող կնոջ դուստրն այսօր նշում է ծննդյան տոնը` առանց մոր: Գիտեմ, որ Դուք էլ ինձ նման ցանկանում եք, որ աշխարհում ոչ մի զավակ ծննդյան օրն առանց մոր նշելու պատճառ չունենա։

Սիրելի՛ Արսինե,

Ձեր հանդեպ ունեցած հարգանքս կտասնապակվեր, եթե կոչով դիմեիք զինյալներին՝ խնդրելով ազատ արձակել պատանդի կարգավիճակում գտնվող բժիշկներին: Դեռ ուշ չէ»,- ասվում է նամակում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ