News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր Հիմնադիր Խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանին երկու ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց։ Այս մասին NEWS.am-ին ասաց Միքայելյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Արմենը մեղադրվում է ինքնաշեն ատրճանակ պահելու մեջ, որն իբր «հայտնաբերվել էր» նրա մոտ լույս հուլիսի 27-ի գիշերը։ Ոստիկանական《բարեփոխումները》բացահայտելուց հետո, ականատես ենք լինում Քննչական կոմիտեի ու դատական համակարգի դիմակազերծմանը.»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հուլիսի 27-ին ժամը 3.00-ին Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեի մոտից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու եւ կրելու կասկածանքով Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Արմեն Միքայելյանին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Արմեն Մ.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն:

«Հիմնադիր խորհրդարանից» էլ կատարվածի վերաբերյալ մասնավորապես հայտնել են. «Արմեն Միքայելյանը ընտանիքով վերադառնում էր տուն Խորենացի փողոցից։ Նրա ճանապարհը փակում են երկու սեւ մեքենաներ, որոնցից դուրս են գալիս մոտ 8-10 քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, հարձակվում են Արմենի վրա եւ բռնի ուժ կիրառելով առեւանգում նրան՝ նստացնելով մեքենան եւ տանելով անհայտ ուղղությամբ։

Առավոտյան ժամը 6-ին Արմեն Միքայելյանը զանգահարել է կնոջը եւ տեղեկացրել, որ գտնվում է Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում։ Այնուհետեւ նրան տեղափոխել են Էրեբունու ՁՊՎ։ Կինը հանդիպել է նրան առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Արմենը տեղեկացրել է, որ գիշերը առեւանգելիս նրան ձեռնաշղթաներ են հագցրել եւ գրպանը զենք են գցել՝ հակառակ իր կամքին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ