Ոստիկանությունը ձերբակալել է Ռոլանդո Քրուզին, որն 17-ամյա դստերը երեք օր շարունակ վանդակում է պահել, երբ Facebook-ի նրա էջում մեծ թվով Snapchat-ից Dog ֆիլտրով լուսանկարներ է հայտնաբերել: Այս մասին հաղորդում է News10Live-ը:
Gazeta-ի փոխանցմամբ՝ աղջկան հայտնաբերել է տատիկը. նա անհանգստացել է, երբ թոռնուհին դադարել է պատասխանել հեռախոսազանգերին: Մոնիկա Քրուզին գտել են իր ննջարանում, շան վանդակում:
Նշվում է, որ հայրն այդ օրերի ընթացքում աղջկան նաեւ շան կերով է կերակրել: