News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարենամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը հրապարակել է այն մթերքների ցանկը, որոնք կարող են անվտանգ լինել մարդկանց, բայց վտանգավոր՝ շների համար: Ցանկին կարելի է ծանոթանալ կազմակերպության կայքում:

Ցանկի առաջին հորիզոնականում հետեւյալ մթերքներն են. հում միս, խաղող, սեւ հաղարջ, չամիչ, տապակած եւ յուղոտ սնունդը, որոնք շների մոտ կարող են հանգեցնել ոչ միայն ստամոքսի ցավի, այլեւ հանգեցնել պանկրեատիտի: Այն ենթաստամոքսային գեղձի բորբոքում է, որն ընտանի կենդանիները ցավագին են տանում:

Բացի այդ, ըստ Gazeta-ի, շներին հակացուցված են սոխն ու սխտորը, շոկոլադը, ինչպես նաեւ մեծ քանակությամբ աղի խորտիկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ