News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սարի թաղումբախումներ են սկսվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթը հասնելով Սարի թաղ, նկատեց, թե ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ են հնչում։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ հայտարարել է, թե ոստիկանները գործողություն են սկսել գնդի տարածքում։

Ոստիկանությունը արագ վերադասավորվել եւ մեծ ուժեր է կենտրոնացրել Սարի թաղի հատվածում։ Նրանք անակնկալ մոտեցել են եւ սկսել են հատուկ միջոցներ նետել ցուցարարների մեջ։ Նետվել են նաեւ քարեր։ Սարի թաղում ոստիկանների գործողությունները համակարգում է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը։

Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե ոստիկանության քաղաքացիական հագուստով սադրիչներն են կռիվ հրահրել։

Իրավիճակը թեժ է նաեւ Խորենացի փողոցում։ Հավաքված բազմությունը թույլ չի տվել ոստիկանական ավտոբուսներին անցնել առաջ։ Մի ցուցարար կանգնել է ավտոբուսի առջեւ եւ թույլ չի տվել առաջ շարժվել։ Ոստիկանները հրելով բացել են քաղաքացիների պատնեշը, եւ ավտոբուսները մտել են ներս։

Խորենացի փողոցում հրմշտոց է սկսվել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ լոկալ բախումներ են եղել։ Ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը դիմելով ցուցարարներին՝ հայտարարել է, թե հավաքն անօրինական է եւ կոչ է արել դադարեցնել այն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ