News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ջեբհաթ ան-Նուսրա»-ն, անկախ անվանումից, ահաբեկչական խմբավորում է մնում, եւ ԱՄՆ-ն կոալիցիոն դաշնակիցների հետ միասին շարունակելու է ռմբակոծել նրա դիրքերի ուղղությամբ: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը:

Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Քուքին խնդրել են մեկնաբանել «Ալ-Քաիդա»-ի հետ կապերը խզելու մասին «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի հայտարարությունը, որի սիրիական մասնաճյուղն էր մինչեւ հիմա, եւ «Ջեբհաթ Ֆաթահ աշ-Շամ» կոչվելու մտադրությունը:

«Անվան փոփոխությունը գործողությունների փոփոխություն չի նշանակում: Այդ խմբավորումը շարունակում է ահաբեկչական մնալ»,- ասել է Քուքը:

2011 թվականից Սիրիան զինված հակամարտության մեջ է, որի հետեւանքով, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 280 հազար մարդ է զոհվել: Կառավարական զորքերին դիմակայում են տարբեր զինված կազմավորումներ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ